Irakanum.am-ի հետ զրույցում Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունները Վալերի Օսիպյանը տղամարդուն ոչ վայել բամբասանք է որակել։
«Ես այսքան ժամանակ լռել եմ, բայց իմ պաշտոնավարման ժամանակ անընդհատ խանգարել եք, ձեր ընկերներին էլ ասելով, թե իբր շուտով հետ եք վերադառնալու համակարգ»,– ասել է Օսիպյանը։
Անդրադառնալով ««Սասնա ծռերից» սկսած Օսիպյանը դավաճանել է» խոսքին` նա խորհուրդ տվեց Վլադիմիր Գասպարյանին թարմացնել հիշողությունը` դիմելով ԱԱԾ–ին։
«Պարոն Գասպարյան, երևի մոռացել եք, որ 2018 թվականին ասում էի` մի բան ձեռնարկենք, ինքներդ էիք ասում` հանգիստ եղեք, այսպես ասած` ամեն ինչ կոնտրոլի տակ է, իսկ սա դավաճանություն չէ՞։ Այսքանը կասեմ ու կշարունակեմ լռել, որ պարոն Գասպարյան, դուք հանգիստ քնեք»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը